Ալերգիայի դեմ պատվաստանյութը կարող է հանրամատչելի դառնալ 2026 թվականին․ Սկվորցովա

Врач за работой. Արխիվային լուսանկար
Կեչու ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի և սննդային խաչաձև ալերգիայի կանխարգելման համար «Իմունոլոգիայի ինստիտուտ» գիտական կենտրոնում ավելի վաղ ստեղծվել է «Ալերգարդ» պատվաստանյութը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Կեչու ծաղկափոշուալերգիայի և սննդային խաչաձև ալերգիայի դեմ պատվաստանյութը կարող է հանրամատչելի դառնալ 2026 թվականին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նրա խոսքով՝ գործակալությունն անում է ամեն ինչ պատվաստանյութը հանրամատչելի դարձնելու համար։
«Այս տարվա աշնանըմենքնախատեսում ենք ստանալ ժամանակավոր գրանցման վկայական։ Դա թույլ կտա պատվաստանյութը մտցնել շրջանառություն, այսինքն՝ այն հասանելի դարձնել և կեչու ծաղկափոշու ու խաչաձև սննդային ալերգիա ունեցողներին հնարավորություն տալ նախապատրաստվելու 2027 թվականի փոշոտման սեզոնին», - ասել է Սկվորցովան։
Կեչու ծաղկափոշու և խաչաձև սննդային ալերգիայի կանխարգելման համար ավելի վաղ ՌԴ «Իմունոլոգիայի ինստիտուտ» գիտական կենտրոնում ստեղծվել էր «Ալերգարդ» ռեկոմբինանտ պատվաստանյութը: ՌԴ առողջապահության նախարարությունը հոկտեմբերին գործակալությանը տվել էր կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի անցկացման թույլտվություն։ Պատվաստանյութը գրանցելու համար դեկտեմբերին գիտական կենտրոնը ներկայացրել էր հայտ։