«Ռոսկոմնադզորի» պահանջները բավարարելու համար «Telegram»-ին մի քանի քայլ է մնում

«Telegram»-ը պետական գերատեսչության հետ կապի է դուրս գալիս, ի տարբերություն «WhatsApp»*-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Telegram-ին մնացել է անել «մի քանի քայլ» «Ռոսկոմնադզորի» հետ մեսենջերի աշխատանքի սահմանափակումների հարցը կարգավորելու համար, հավելվածի ադմինիստրացիան կապի մեջ է գերատեսչության հետ։ Այս մասին ասել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Բոյարսկին:
«Ներկա դրությամբ «Telegram»-ի ադմինիստրացիան կապի մեջ է «Ռոսկոմնադզորի» հետ։ Պայմանական ասած՝ 100 նյութերից, որոնք գերատեսչությունը խնդրում է հեռացնել, ինչ-որ մաս կատարվում է, ինչ-որ մաս՝ ոչ։ Ինձ համար դա շատ տարօրինակ է», - ասել է Բոյարսկին «Ֆոնտանկա» պորտալի հետ զրույցում։
Պետդումայի կոմիտեի ղեկավարը նշել է, որ «Telegram»-ը պետական գերատեսչության հետ կապի է դուրս գալիս, ի տարբերություն «WhatsApp»-ի*, որի ադմինիստրացիան չի արձագանքել «ոչ մի նամակի, ոչ մի պահանջի»: Բոյարսկին հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչն է խանգարում «Telegram»-ին «ևս մի քանի քայլ կատարել»՝ վերացնելու «Ռոսկոմնադզորի» արձանագրած խնդիրները:
«Ռոսկոմնադզորն» ավելի վաղ հայտարարել էր, որ կշարունակի հետևողական սահմանափակումներ կիրառել Telegram-ի նկատմամբ՝ ապահովելու ՌԴ օրենքների կատարումը:
* Պատկանում է «Meta» կորպորացիային, որը ծայրահեղական է ճանաչվել և արգելված է ՌԴ-ում