Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի բանակը գրոհում է բոլոր ուղղություններով. Գերասիմովը՝ ՌՀԳ գոտում իրավիճակի մասին

Փետրվարի երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բանակի վերահսկողության տակ է անցել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։
Sputnik
Ռուսաստանի զինված ուժերը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով. չնայած ձմեռային ծանր պայմաններին, ռազմական հատուկ գործողության գոտում 12 բնակավայր (200 քառակուսի կիլոմետր տարածք) անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը «Կենտրոն» խմբավորման ստուգման ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել այլ հայտարարություններով։
Այսպես, առավել համառ մարտեր են ընթանում «Կենտրոն» զորախմբի պատասխանատվության գոտում. զինվորականները զարգացնում են հարձակումը Դոբրոպոլիեի ուղղությամբ: Ռուսաստանի բանակը նաև շարունակում է ընդլայնել «անվտանգության գոտին» Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ վերահսկողության տակ վերցնելով Պոպովկա, Սիդորովկա և Չուգունովկա բնակավայրերը: «Արևելք» խմբավորումն ազատագրել է Ստարովկրաինկա, Պրիդորոժնոյե, Զալիզնիչնոյե, Ցվետկովոյե բնակավայրերը։
«Արևմուտք» խմբավորման միավորումները ակտիվ հարձակողական գործողություններ են իրականացնում իրենց պատասխանատվության գոտու լայն ճակատով։ Շարունակվում է Օսկոլ գետի արևելյան ափին շրջափակված հակառակորդի խմբավորման մնացորդների ոչնչացումը։
«Արևելք» խմբավորումը զարգացնում է հարձակումը Զապորոժիեի մարզի արևելյան մասում։ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունն այս ուղղություն է տեղափոխել առավել պատրաստված գրոհային ստորաբաժանումներ՝ փորձելով զսպել ՌԴ զինուժի առաջխաղացումը։ Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրում, որոնք ի վիճակի չեն լրացնել։ Ներկայում Ուկրաինան շեշտը դնում է հարվածային ԱԹՍ-ների քանակի ավելացման վրա։
«Դնեպր» զորքերի խմբավորումը շարժվում է Զապորոժիեի ուղղությամբ՝ ազատագրելով Մագդալինովկա, Պրիմորսկոյե և Զապասնոյե բնակավայրերը։
ՌԴ ԶՈւ–ն անգնահատելի փորձ է ձեռք բերում հատուկ ռազմական գործողության ընթացքում. Պուտին