Հալեպում ձերբակալության ժամանակ սպանվել է սիրիացի հայտնի երգիչը. Syria TV

Չի հստակեցվում, թե ինչ մեղադրանքներով էին մտադիր ձերբակալել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Երգիչ Ջամալ Ասաֆը, որը հայտնի է Սիրիայի նախկին ղեկավարությանը սատարող երգերի կատարմամբ, սպանվել է Հալեպում իրեն ձերբակալելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է սիրիական Syria TV հեռուստաալիքը:
«Ջամալ Ասաֆը սպանվել է Ալ Ֆուրդուս շրջանում նրան ձերբակալելու փորձի ժամանակ անվտանգության ուժերի պարեկի հետ փոխհրաձգության հետևանքով»,-հայտնում է հեռուստաալիքը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, միջադեպի ընթացքում վիրավորվել է ներքին անվտանգության ուժերի աշխատակիցը, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Հեռուստաալիքը նաև չի հստակեցնում, թե ինչ մեղադրանքներով էին մտադիր ձերբակալել Ասաֆին:
Ջամալ Ասաֆը հայտնի էր որպես Սիրիայի նախկին ղեկավարությանը սատարող երգերի կատարող: Նրա երգերը հայտնի դարձան երկրում զինված հակամարտության ժամանակ և կապված էին իշխանամետ դիրքորոշման հետ։