«Գնդակն ամերիկացիների դաշտում է». Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ գործարքի հնարավորության մասին

Իրանում նշել են, որ ամերիկացիները պետք է պայմանավորվելու պատրաստակամություն ցուցաբերեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի կնքման հարցում, եթե նրանք համաձայնեն քննարկել պատժամիջոցների վերացումը: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին:
«Գնդակը ամերիկացիների դաշտում է, նրանք պետք է ապացուցեն, որ համաձայնություն են ուզում», - ասել է նա:
Հարցին, թե արդյոք Իրանը կհամաձայնի երկրից դուրս բերել ավելի քան 400 կգ բարձր հարստացված ուրան, ինչպես դա արվեց 2015 թվականի միջուկային գործարքի շրջանակներում, Թախտ Ռավանչին պատասխանել է. «Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ տեղի կունենա բանակցությունների ընթացքում»:
Ընդ որում, Թախտ-Ռավանչին կրկնել է Թեհրանի դիրքորոշումը՝ ուրանի զրոյական հարստացման հարցն այլևս արդիական չէ և, ինչպես բալիստիկ հրթիռների արտադրության խնդիրը, քննարկման առարկա չէ: