«Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդները սկսում են կարտինգից. ՀՀ-ում նոր մարզաձևը թափ է հավաքում

Կարտինգ Ապարանում
Մեր երկրում այս մարզաձևի զարգացման մասին սկսեցին խոսել 2023 թվականից հետո, երբ հայկական մրցարշավորդները մրցանակային տեղ գրավեցին Դուբայի 24-ժամյա մրցավազքում՝ իրենց առաջին մրցույթում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Երևանում բացվել է կարտինգի ակադեմիա, որտեղ մարզվում են բոլոր ցանկացողները՝ չորս տարեկանից մինչև մեծահասակներ: Փորձը պարտադիր չէ, գլխավորը մրցուղի դուրս գալու ցանկությունն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց մրցարշավորդ և «Noor Racing»ակադեմիայի մարզիչ Կարեն Սարգսյանը։
Որպես նոր մարզաձև և ժամանց՝ Հայաստանում կարտինգը սկսեց ակտիվորեն զարգանալ 2023 թվականին Դուբայում կայացած 24-ժամյա մրցավազքում հայ մարզիկների հաջող ելույթից հետո: Դրանից հետո որոշում կայացվեց երկրում ակտիվորեն զարգացնել այդ ուղղությունը։
««Ֆորմուլա-1»-ի բոլոր մրցարշավորդները սկսում են կարտինգից։ Մրցաշրջանին ոչ հարմար սեզոնին նույնիսկ նրանք թողնում են իրենց միլիոնանոց մեքենաներն ու վերադառնում կարտինգ», - պատմում է Կարեն Սարգսյանը։
Այսօր միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնում է կարտինգի դեսպան, այս մարզաձևի ակտիվ աջակից Արթուր Գորյանը: Նա պահանջում է զարգացնել ենթակառուցվածքները: Փաստորեն, Հայաստանում գործում է միայն մեկ մրցուղի, և մարզիկները մրցարշավին հաճախ ստիպված են լինում նախապատրաստվել հենց այնտեղ:
1 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում

2 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում

3 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում

4 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում

5 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում

6 / 6

Ձմեռային կարտինգը Ապարանում