ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Անցած գիշեր Կրասնոդարի երկրամասը ենթարկվել է ուկրաինական զինուժի զանգվածային հարձակման, երկու մարդ վիրավորվել է, կան հրդեհի օջախներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը:
«Ավերածություններ կան Տեմրյուկի շրջանի Վոլնա ավանում, Սոչիում և Անապայի Յուրովկա գյուղում։ Ամենաբարդ իրավիճակը Վոլնա գյուղում է, որտեղ վնասվել են նավթամբարը, պահեստ և տերմինալներ»,-գրել է Կոնդրատևն իր տելեգրամյան ալիքում։
Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ կա ընդհանուր 2,2 հազար քմ մակերեսով հրդեհի բռնկման երկու օջախ, կրակի մարումը շարունակվում է, աշխատանքներին ներգրավված է 165 մարդ և 45 միավոր տեխնիկա:
Վնասվել է նաև Անապայի մոտ գտնվող Յուրովկա գյուղի կաթսայատունը, որը չգործող է, ջեռուցման մատակարարման ընդհատումներ չկան:
Կոնդրատևը հայտնել է, որ Սոչիում ուկրաինական հարձակումը հետ մղելու հետևանքով վնասվել է մասնավոր տուն, գույքի վերականգնման ուղղությամբ բնակիչներին աջակցություն կցուցաբերվի:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։