Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո

Նա արդեն մեկնել է Միլան՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Իտալիայում անցկացվող օլիմպիական խաղերի կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո:
Այսօր տեղի է ունեցել մեկնարկային համարների վիճակահանությունը։
Պետրոսյանը այսօր ժամանել է մրցավայր։ Կարճ մրցումները գեղասահորդները կներկայացնեն փետրվարի 17-ին, իսկ ազատ մրցումները՝ երկու օր անց:
Ավելի վաղ ռուսաստանցի Պյոտր Գումեննիկը տղամարդկանց մենասահքում զբաղեցրել էր 6-րդ տեղը:
Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կարծիքով, Պյոտրն առաջինն էր սահքի, արիստոկրատիզմի, սահքի լայնության, կերպարի բացահայտման առումով:
«Բոլոր ցատկերը կատարեց, հիանալի սահեց, բայց սոսկալի դիպված տեղի ունեցավ՝ մրցավարները պատրաստ չէին նրա հետ հանդիպմանը։ Նրանք պարզապես չգիտեին նրան, չէին տեսել չորս տարի, չէին լսել նրա մասին, չէին աշխատել նրա հետ, ու ստացվեց այն, ինչ ստացվեց», - «Матч ТВ»-ին տված հարցազրույցում ասել է Չայկովսկայան։
Կանանց մենասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան նշել է, որ մրցավարները չէին էլ կարող ենթադրել, որ Ռուսաստանը վերջապես ունի մարզիկ, որն արժանապատվորեն հանդես է գալիս ինչպես, ընդհանուր առմամբ, սահադաշտում, այնպես էլ տիրապետում է չորս շրջադարձ ցատկերին, այդ ամենին գումարելով նաև քաղաքական իրավիճակը: Սլուցկայան ասել է, որ նման մթնոլորտում՝ երաժշտության փոփոխությամբ և մնացածով հանդերձ, Գումեննիկը պարզապես հերոս է, տղամարդկանց մենակատարմանը նման սահք վաղուց չի եղել։