ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սպիտակ տունը Գրենլանդիայի քարտեզով բացիկ է հրապարակել X սոցցանցում:
«Ժամանակն է, որ կողմնորոշվենք մեր հարաբերությունների հարցում»,– ԱՄՆ-ն հեգնական ձևով հիշեցրել է կղզու նկատմամբ իր նկրտումների մասին։
Դոնալդ Թրամփի վարչակազմի մյուս «վալենտինկան» «նվիրված» է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Առևանգված քաղաքական գործչի լուսանկարին կից գրված է. «Դու գրավեցիր իմ սիրտը»։
Հիշեցնենք` Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է ԱՄՆ–ի մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզին զավթելու հետևանքների մասին՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։