ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հունգարիան երբեք թույլ չի տա, որ իրեն զրկեն Եվրամիությունում վետոյի իրավունքից։ Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Անկախ դիրքորոշումը պետք է պահպանել աչքի լույսի պես։ Բրյուսելը չի դադարեցնում ճնշման ամենօրյա փորձերը, իսկ «Տիսան» (հունգարական ընդդիմադիր կուսակցություն. խմբ.) հայտարարում է, որ Հունգարիան կներառվի ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականության մեջ։ Նման բան չի կարող լինել: Մենք երբեք չենք համաձայնի, որ մեզ զրկեն վետոյի իրավունքից», - ասել է Օրբանը տարին ամփոփող ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը դատի կտա ԵՄ-ին, եթե Բրյուսելը փորձի Հունգարիային զրկել վետոյի իրավունքից: Օրբանը դեմ է Ուկրաինային Եվրամիությունից զենք մատակարարելուն։