Վերին Լարսով երթևեկությունը բեռնատարների համար փակվել է

Այդ հատվածով միայն թեթև մարդատար մեքենաների երթևեկությունն է թույլատրվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը փակվել է բեռնատարների համար։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես փակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Պատճառը ձյունն ու մերկասառույցն է։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանն ու Հայաստանը Վրաստանի միջոցով կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Սյունիքի մարզում սաստիկ բուք է. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին