ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին, ինչի հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ենթակառուցվածքային օբյեկտներից մեկի տարածքում գնդակոծության հետևանքով երկու տղամարդ է մահացել` խաղաղ բնակիչներ, 3 խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար հրետակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։