Սյունիքի մարզում սաստիկ բուք է. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մարզում Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Արագածոտնի մարզում Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Գեղարքունիքի մարզում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դրանից բացի Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։
Վերին Լարսով երթևեկությունը բեռնատարների համար փակվել է
Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։