ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ-ում սխալ կայանված մեքենաների տարհանման ժամանակ ոստիկանների կողմից վարորդներին չզգուշացնելու դեպքերը կբացառվեն։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ մեքենաների տարհանման դեպքերում ՀՀ ոստիկանությունը շատ դեպքերում չի զգուշացնում վարորդներին։ Դրա համար նաև 20 000 դրամ տուգանք է վճարվում։
«Անցած տարի մենք մի քանի դիմում-բողոք ենք ունեցել մեր քաղաքացիներից, որի ընթացքում նշվել է, որ իրենք չեն տեղեկացվել իրենց մեքենաների տարհանման մասին։ Մենք ունեցել ենք իրավիճակ, երբ պարեկային ծառայողները ողջամտորեն չեն կարողացել իդենտիֆիկացնել վարորդին ու զանգել նրան։ Ընթացիկ տարում ծառայողների հետ իրազեկումներ ենք իրականացնում, որպեսզի նման դեպքերն ամբողջությամբ բացառվեն»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ծառայողներին ասվել է, որպեսզի պահպանվի այն կանոնակարգը, որը կայանման պարագայում աշխատում է։