Կրակոցներ Հարավային Կարոլինայի համալսարանի տարածքում. մահացածներ կան

Մահացածների ինքնությունը դեռ չի պարզվել, կրակողի մասին տեղեկություն դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում` Հարավային Կարոլինայի համալսարանի տարածքում, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 2 մարդ է մահացել, 1-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Fox News»-ին։
Կրակոցները հնչել են փետրվարի 12-ի երեկոյան «Hugine Suites» բնակելի համալիրում։ Համալսարանը տեղական ժամանակով ժամը 21:15-ից (Երևանի ժամանակով 06:15-ին) մեկուսացման ռեժիմ է հայտարարել։ Դեպքը քննում է Հարավային Կարոլինայի իրավապահ մարմինների դեպարտամենտը (SLED):
Այսօր համալսարանում դասերը չեղարկվել են, ուսանողներին հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում։ Առայժմ հայտնի չէ, թե ով կրակոցներ արձակել և ինչու։
Կանադայի դպրոցում կրակոցներ է արձակել 18-ամյա տրանսգենդերը*. ոստիկանություն