ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում: Այս մասին ազդարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Միջոցառման ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Եվրոպայի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին:
Եվրոպայի պատանիների, երիտասարդների ևՄ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը։
ԿԳՄՍՆ-ից հիշեցնում են, որ 2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել էր նաև կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին 54 երկրի շուրջ 1000 մարզիկ էմասնակցել: