ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա Ժնևում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը կկայանա նաև ռուս-ամերիկա-ուկրաինական եռակողմ ձևաչափով փետրվարի 17-18-ը` Ժնևում»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ:
Առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։ Բանակցությունների երկուփուլերն էլ տեղի են ունեցել փակ ձևաչափով, առանց մամուլի: