Դահուկորդ Միքայել Միքայելյանն ավարտեց ելույթները 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ելույթներն ավարտեց դահուկորդ Միքայել Միքայելյանը։
Դահուկավազքի տղամարդկանց 10 կմ ազատ ոճ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչը 23 րոպե 06.4 վայրկյան արդյունքով գրավեց 53-րդ տեղը (112-ից)
Ոսկե մեդալին արժանացավ նորվեգացի Յոհանես Կլեբոն, որը գրանցեց 20։36․2 արդյունք ու դարձավ 8-ակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալակիր դարձավ ֆրանսիացի Մատիս Դելոժը, լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Էյնար Հեդեգարտը:
Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին։
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին: