Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքով Բրյանսկի մարզում գյուղապետ է վիրավորվել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Պոգարի շրջանի Մարկովսկ գյուղի մոտակայքում ընթացող մեքենային Ուկրաինայի զինված ուժերի թիրախավորված հարվածի հետևանքով վնասվածքներ է ստացել նույն շրջանի Չաուսովսկի գյուղական բնակավայրի ղեկավարը ։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինական ահաբեկիչները թիրախավորված հարված են հասցրել Պոգարի շրջանի Մարկովսկ գյուղի մոտակայքում ընթացող քաղաքացիական մեքենային։ Ահաբեկչական հարձակման հետևանքով, ցավոք, վիրավորվել է Չաուսովի գյուղական բնակավայրի ղեկավարը։ Տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», - տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։