ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո շատ փորձագետներ պնդում էին, որ իրենք երկրի ներսում շատ խնդիրներ պետք է լուծեն և Թրամփից ու նրա թիմից Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն սպասել պետք չէ։ Ժամանակը ցույց տվեց, որ դա հեռու է իրականությունից: Եվ վերջերս փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան դրա վառ ապացույցն է։
Ի՞նչ են «կորցրել» ամերիկացիները «հեռավոր երկրում», ի՞նչ շահեր ունեն նրանք այստեղ։
Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան առցանց տեսակամուրջի ընթացքում այս և այլ հարցերին կպատասխանի Ռուսաստանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ, "Политэкономика момента" տելեգրամյան ալիքի հեղինակ Գեորգի Ասատրյանը:
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։