Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արթիկի, Աշոցքի, Սևանի, տարածաշրջաններում թույլ ձյուն է գալիս։
Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է։
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր։
Նորապատ-Ալաշկերտ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, վարորդները մահացել են