ՌԴ–ն չի արգելի քաղաքացիությունը փոխած մարզիկների մուտքը, բայց այլ պատժամիջոցներ կլինեն

Քաղաքացիությունը փոխած մարզիկներին կարգելեն մարզումների համար օգտվել Ռուսաստանի մարզական ենթակառուցվածքներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի փակի սահմանը քաղաքացիությունը փոխած մարզիկների համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։
Նրա խոսքով՝ մարզական քաղաքացիության փոփոխությունն աշխարհում տարածված պրակտիկա է, բայց երբ դրոշի ընտրությունը դավաճանական բնույթ է կրում, հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։

«Իհարկե, մենք սահմանը չենք փակի, նման լիազորություններ չունենք։ Բայց պետք է միջոցառումներ մշակել։ Մարզական հանրության մեջ կա այդպիսի պահանջ»,- ասել է Դեգտյարյովը։

Որպես հնարավոր տարբերակ նա նշել է փոխհատուցման վճարումը, ինչպես ընդունված է ֆուտբոլում մարզիկների տրանսֆերի ժամանակ։
Դեգտյարյովը նշել է, որ սկզբնական փուլերում պետությունը մեկ մարզիկի պատրաստման համար տարեկան ծախսում է մինչև 260 հազար ռուբլի, իսկ էլիտար մակարդակի մարզիկի դեպքում՝ տարեկան մինչև մեկուկես միլիոն ռուբլի։ «Հետևաբար, իհարկե, այդ դեպքում պետք է փոխհատուցել ծախսերը»,- հավելել է նախարարը։
Միևնույն ժամանակ Դեգտյարովը հայտարարել է, որ միջազգային կարիերայի համար քաղաքացիությունը դավաճանաբար փոխած մարզիկներին պետք է արգելել մարզումների համար օգտագործել Ռուսաստանի մարզական ենթակառուցվածքները։
Դեգտյարյովը համոզված է, որ երբ մարզիկը սկսում է հանդես գալ այլ դրոշի ներքո, նրա նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն։
Ռուսաստանի սպորտի նախարարությունն արդեն իսկ հրաման է հրապարակել քաղաքացիությունը փոխելու համար մարզական կոչումներից զրկելու վերաբերյալ։
Հուսով եմ` ՌԴ մարզիկները շուտով կլինեն օլիմպիադայում. Եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավար