Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Մոսկվա ժամանելուց հրաժարվելը

Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կառուցողական երկխոսություն վարելու ցանկության և պատրաստակամության դեպքում կարող է ժամանել Մոսկվա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում՝ մնում է ուժի մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այս շաբաթ Զելենսկին հրաժարվել էր Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում հանդիպել Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար։
Պեսկովը հերքել է Զելենսկու խոսքերը հաջորդ բանակցություններն ԱՄՆ-ում անցկացնելու մասին
Պեսկովը պատասխանել է հարցին՝ արդյոք Կրեմլում սպասելի էր Զելենսկու արձագանքը, և արդյոք Մոսկվայում հանդիպման մասով ուժի մեջ են մնում Ռուսաստանի պայմանները:
«Այո՛, դա է Պուտինի դիրքորոշումը։ Այն բոլորին քաջ հայտնի է»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ Զելենսկու հայտարարության մեջ որևէ նոր բան չկա։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է հանդիպման, ապա թող գա Մոսկվա։ Սակայն, նրա խոսքով, նման հանդիպումը պետք է կառուցողական լինի և հանգեցնիկոնկրետ արդյունքի։
ՌԴ-ի հետ բանակցությունները հետաձգվում են. Զելենսկի
Ինչպես հայտնել է ՌԴ նախագահիօգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան պատրաստ է ընդունել Զելենսկուն, ինչպես նաև երաշխավորել Ռուսաստանի տարածքում գտնվելու ընթացքում նրա անվտանգությունը: