ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ, հաղորդում է Tuttosport-ը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2027թ․ հունիս։
37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Հենրիխ Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակում «Ինտեր» է տեղափոխվել 2022-ին «Ռոմայից»։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։