ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում գործող այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ էին տարածում իրենց քաղաքացիներին, որ խուսափեն սահմանամերձ հատվածներ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները պետք է դադարեցնեն։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հույս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան–խմբ.), պետք է աշխատել այդ դեսպանատների հետ, որպեսզի նման իներցիայով այլևս չշարունակեն»,– նշեց վարչապետը։
Ըստ նրա` միջազգային շատ զեկույցներում նաև Հայաստանը նշվում է որպես անվտանգ երկիր` ներքին հանցավորության և անվտանգության տեսանկյունից։ Նրա խոսքով` այդ մասին են վկայում 2025 թվականի տվյալները, ըստ որոնց` հանցավորությունը ՀՀ–ում նվազել է։