ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում ինքնաթիռատիպ 106 ուկրաինական անօդաչու են խոցել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ ուկրաինական 106 անօդաչու. 24–ը` Բելգորոդի մարզի վրա, 21-ը` Բրյանսկի, 19–ը` Վորոնեժի, 13–ը` Տամբովի, 9–ը՝ Նիժնի Նովգորոդի, 5–ը` Ղրիմի Հանրապետության, 4–ը` Ազովի ծովի, 3–ը` Ռոստովի մարզի, 2–ը` Լիպեցկի, 1-ական անօդաչու էլ` Կուրսկի, Տուլայի, Սմոլենսկի և Վոլգոգրադի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։