ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Բրյուսելում կայացել է 2026/27 թվականների ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, և հայտնի են դարձել Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Ըստ վիճակահանության արդյունքների` մեր հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիա–Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։
Խաղերը կսկսվեն այս տարվա սեպտեմբերին։