Սպիտակ–Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 6 տուժած կա

Վթարը տեղի է ունեցել «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Լոռու մարզում` Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին, վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ժամը 09։00-ի սահմաններում «Ռոսիա» ռեստորանի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz Vito» և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Վթար Հարթավան-Քուչակ ճանապարհին. տուժածներից 1–ը մահացել է հիվանդանոցում