Վթար Հարթավան-Քուչակ ճանապարհին. տուժածներից 1–ը մահացել է հիվանդանոցում

Ըստ տեղեկությունների՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հարթավան-Քուչակ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «JAC» բեռնատարը, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին` ժամը 23:50-ի սահմաններում։
Վթարից հետո 2 տուժածի տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և տուժածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։