Վաղարշապատում 5 ընդդիմադիր է ձերբակալվել. ահազանգում է Սևակ Խաչատրյանը

Ընդդիմադիր քաղաքական գործչի տվյալներով` խուզարկությունները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Վաղարշապատ խոշորացված համայնքում վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը:
«Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: ՔՊ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել: Մեր տեղեկություններով` այս պահին ձերբակալված է 5 անձ»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից 3–ն ապահովեցին անցողիկ շեմը («Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք, «Մայր Հայաստան»)։