Շաբաթական մինչև 14 թռիչք․ «Turkish Airlines»–ը սկսում է Ստամբուլ–Երևան չվերթերը

Ավելի վաղ Քըլըչը սա համարել էր որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ «Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից չվերթեր կգործարկի Ստամբուլ-Երևան ուղղությամբ՝ հաճախականությունը հասցնելով շաբաթական 14 թռիչքի։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10–ի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14–ի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը դեռ նախորդ տարի դեկտեմբերին X-ում գրել էր, որ «Turkish Airlines» ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան՝ սա համարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ։
Կապանի օդանավակայանը ե՞րբ կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը