ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Կանադայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Բրիտանական Կոլումբիա նահանգի ոստիկանության տվյալներով՝ կրակոցները հնչել են Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակողը կին է եղել։ Նա սպանել է 9 մարդու, այնուհետև ինքնասպան է եղել։
Դպրոցականները պատմել են, որ կրակոցների ժամանակ ստիպված են եղել թաքնվել պահարանում։
Այս դեպքից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հետաձգել է նախատեսված այցը. նա պետք է մեկներ Գերմանիա` Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու։