ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 100 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 10–ի ժամը 23։00-ից մինչև փետրվարի 11–ի ժամը 7։00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 108 ուկրաինական ԱԹՍ` 49–ը` Վոլգոգրադի, 29–ը՝ Ռոստովի, 7– ական՝ Սարատովի մարզերում և Սև ծովի ջրատարածքում, 3–ական՝ Աստրախանի մարզի, 2–ական՝ Բրյանսկի մարզի, Կալմիկիայի և Թաթարստանի, 1-ական՝ Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Տուլայի մարզերի տարածքում, Ազովի ծովի ջրատարածքում, Ղրիմի և Հյուսիսային Օսեթիայի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։