Հայկական կողմն իր աջակցությունն է հայտնում Կանադայի ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ի ցավակցական ուղերձը

ՀՀ ԱԳՆ–ից նշել են, որ այս ծանր պահին հայկական կողմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Կանադայի ժողովրդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի –Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի ժողովրդին՝ Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Այս մասին գրված է X–ում ԱԳՆ–ի միկրոբլոգում։

«Խոր վշտով տեղեկացանք մարդկային զոհերի հանգեցրած մահացու կրակոցների մասին լուրին: Այս ծանր պահին հայկական կողմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Կանադայի ժողովրդին, անկեղծ ու խորին ցավակցությունները զոհվածների ընտանիքներին ու հարազատներին», - ասված է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Կանադայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է, 25-ը՝ վնասվածքներ ստացել։