ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով տուժել է մեկ խաղաղ բնակիչ:
«Բելգորոդն ու Բելգորոդի շրջանը կրկին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման թիրախւմ են։ Նախնական տվյալներով՝ տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Բելգորոդի շրջանի Դուբովոյե ավանի առևտրի օբյեկտի տարածքում պայթել է մեկ ԱԹՍ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով՝ կինը հոսպիտալացվել է «գլխի կույր բեկորային վնասվածք» նախնական ախտորոշմամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։