Անապայի արդյունաբերական քոլեջի մոտ հրաձգություն է եղել. կա 2 վիրավոր

Տեղում աշխատում են ոստիկանությունն ու Ռոսգվարդիան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Անապա քաղաքի Պրոմիշլեննայա փողոցում՝ արդյունաբերական քոլեջի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, կա երկու վիրավոր։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները:
Տուժածները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, որ հարձակման մեջ կասկածվողն արդեն ձերբակալված է: Նա զինված է եղել որսորդական հրացանոցվ։ Shot տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նա Իլյա Օ.–ն է։ Նա առանձնապես չի փայլել ուսման ընթացքում և խնդիրներ է ունեցել համակուրսեցիների հետ։ Իլյան ապրումներ է ունեցել նաև ծնողների ամուսնալուծության պատճառով։
Միջադեպի պատճառով ներկայում Պրոմիշլեննայա փողոցն ամբողջությամբ փակ է։ Տեղում աշխատում են ոստիկանությունն ու Ռոսգվարդիան։
Բրաունի համալսարանում հրաձգության զոհ է դարձել 2 ուսանող, կան վիրավորներ
Ուսումնական հաստատությունից ուսանողներին առայժմ բաց չեն թողնում։
Իրավապահ մարմիններից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել: