ԱՄՆ–ն շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները նորացված ՌՀՍ պայմանագրի շուրջ. Վենս

Ավելի վաղ ռազմական վերլուծաբան և նախկին հետախույզ Սկոտ Ռիտերը մեծ սխալ էր անվանել պայմանագրի երկարաձգման հետ կապված ԱՄՆ-ի ձգձգումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Միացյալ Նահանգների վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին պայմանագրի նորացված տարբերակի կնքման շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Դրանք շարունակական բանակցություններ են։ Ակնհայտ է, որ նախագահի (Դոնալդ Թրամփի–խմբ.) արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը միջուկային տարածման մերժումն է»,– Վենսի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ռազմական վերլուծաբան և նախկին հետախույզ Սկոտ Ռիտերը մեծ սխալ էր անվանել պայմանագրի երկարաձգման հետ կապված ԱՄՆ-ի ձգձգումը, քանի որ Վաշինգտոնը չի կարողանա ժամանակակից սպառազինության տեխնոլոգիաներում Մոսկվայի հետ առաջիկա տարիներին հավասարվել:
ԱՄՆ–ն Ռուսաստանի հետ կքննարկի ՌՀՍ–ին փոխարինող պայմանագրի մշակման հեռանկարները. Լիվիտ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ՌՀՍ պայմանագրի ժամկետի ավարտի հետ կապված իրավիճակն ընդգծում է, որ Ռուսաստանի գլխավոր դաշնակիցներն են բանակը, նավատորմը և օդատիեզերական ուժերը: