ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 9–ի երեկոյան ճանապարհը բացվել էր ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ է փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։