ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի մասին հրապարակումը սխալմամբ է տեղադրվել X սոցիալական ցանցինրա էջում: Նման բացատրություն է տվել Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին, գրում Է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Վենսի X-ի պաշտոնական էջումհրապարակվել էր գրառում ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:
«Այդ օգտահաշիվը վարում են աշխատակիցները, որոնք առաջին հերթին պատասխանատու են փոխնախագահի գործունեության լուսանկարների և տեսագրությունների հրապարակման համար»,-հայտարարել է նա:
Ի դեպ, ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»: Պաշտոնական անձանցից ոչ մեկը Վենսին չի ուղեկցել բուն արարողության ժամանակ։
Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Նշենք, որ պաշտոնական այցի ընթացքում Վենսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։