«Ռոսկոմնադզորը» սահմանափակել է «Telegram»-ի աշխատանքը. ինչ է հայտնի

Անցյալ տարվա օգոստոսին «Telegram»-ի նկատմամբարդենմտցվել էին սահմանափակումներ։ Այն ժամանակ «Ռոսկոմնադզորը» մասնակի սահմանափակել էր մեսենջերի զանգերը՝ քաղաքացիներին խարդախներից և հանցագործներից պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. «Ռոսկոմնադզորը» կշարունակի «Telegram»-ի նկատմամբ սահմանափակումներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել ՌԴ օրենսդրության խախտումները: Գերատեսչությունից հայտնել են, որ մեսենջերը նախկինի պես չի կատարում ռուսաստանյան օրենսդրությունը, ինչպես նաև չի պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները: «Telegram»-ը գործունմիջոցներ չի կիրառում խարդախության և հանցավոր ու ահաբեկչական նպատակներով մեսենջերի օգտագործման դեմ: ️
Նշվում է, որ «Ռոսկոմնադզորը» բաց է ցանկացած տեղական և արտերկրի ինտերնետային ռեսուրսների հետ աշխատելու համար, բայց Ռուսաստանի և նրա քաղաքացիների շահերը հարգելու պայմանով:
«Telegram»-ին 64 մլն ռուբլուչափովտուգանքներ են սպառնում արգելված կոնտենտը հեռացնելուց հրաժարվելու և ինքնահսկողության մասին օրենքին չհետևելու հոդվածներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի դատարանից: Արձանագրությունների մի մասը դատարանում կքննվի փետրվարի 25-ին, մյուս մասը՝ մարտի 16-ին։ ️
Ընդ որում, վերջին մեկ օրվա ընթացքում «Telegram»-ի աշխատանքիվերաբերյալ ռուսաստանցի օգտատերերի բողոքների թիվը գերազանցել է 11 հազարը։ Այդ մասին վկայում են «Downdetector» ծառայությանտվյալները:
Օգտատերերի 31%-ը նշել է ծանուցումների, 26%-ը՝ բջջային հավելվածի, 22%-ը՝ ընդհանուր ծրագրային, 15%-ը՝ կայքի խափանումներ:
Միևնույն ժամանակ, ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Եվգենի Պոպովը հայտարարել է, որ կոմիտեն չի քննարկել «Telegram»-ի արգելափակմանհնարավորությունը: Ընդ որում, պատգամավոր Անտոն Նեմկինն ասել է, որ «Telegram»-ի հասանելիությունը հնարավոր է ամբողջությամբ վերականգնել, երբ մեսենջերը վերացնի խախտումները: