ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները։
Մասնավորապես, չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը:
Երկու չվերթերն «Shirak Avia» ընկերության են։
Մեզ առայմ չի հաջողվել կապ հաստատել ավիաընկերության հետ։