ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար», - ասվում է ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ բեռնատարների համար ճանապարհը փակ էր փետրվարի 9–ի առավոտյան ժամերից։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։