Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 6 ԱԹՍ են ոչնչացրել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 6 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում` Մոսկվայի ժամանակով ժամը 23.00-07.00–ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռատիպ 6 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 3 անօդաչու խոցվել է Բելգորոդի, 2-ը` Աստրախանի և 1-ը` Կուրսկի մարզի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։