Եթե խղճով աշխատեիք, պապայի արև, ընդդիմադիր չէի լինի․ Հակոբյանը՝ քաղաքային իշխանությանը

Արմեն Գալջյանն էլ նշում է, որ ընդդիմությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենք ոչինչ չեն անում, բայց իրականում անում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի` մանկապարտեզների մասին ելույթից հետո մեղադրեց քաղաքային իշխանություններին անգործության մեջ։
Ավագանու նիստի ժամանակ իր ելույթում Գալջյանը հայտարարեց, որ 2025թ. դատախազությունը շուրջ 176 մլն 866 հազար դոլարին համարժեք գույքի բռնագանձման պահանջ էր ներկայացրել, որի մեջ մտնում էին մանկապարտեզներ, մշակույթի տներ, մարզադաշտեր, հուշարձան– պուրակներ։
249 նոր ավտուբուս է հարկավոր. Ավինյանը` տրանսպորտային ցանցի ամբողջականացման մասին
«Բարձր գոռում եք, ուզում եք տպավորություն ստեղծել, որ չի արվում, բայց արվում է։ Կներեք, որ մի քիչ ուշ ենք հեղափոխություն արել, ու լիքը գործերով էլ ժամկետներն անցել են։ Մեր մեղավորությունը երևի նրանում է, որ ձեր պես ուժերին ավելի շուտ չենք հեռացրել իշխանությունից»,- ասաց Գալջյանը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն էլ իր ելույթում ասաց՝ հավատում է, որ մանկապարտեզների վերանորոգման կամ կառուցման համար նախատեսված գումարները գողացվել են։
«Մանկապարտեզների վերաբերյալ այժմ հետազոտություններ եք անում, թե նախկինում գողացվել են վերանորոգման գումարները, բայց դա էլ նախընտրական շոու է։ Եթե սկզբում գնայիք ու նրանց դատեիք, ամեն ինչ հետ բերեիք ու դուք էլ խղճով աշխատեիք, ես, «պապայի արև», ընդդիմադիր չէի լինի։ Դուք 8 տարի է` չեք կարողանում դա հետ բերել, 10 տարի էլ մնաք՝ չեք կարողանալու հետ բերել»,- ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ միևնույն ժամանակ քաղաքապետարանում քննարկել են ու հասկացել, որ ամենակարևոր հարցն այս պահին այն է, որ երբ ավագանու անդամը լիազորությունները դադարեցնում է կամ խմբակցությունից դուրս է գալիս, դրա համար 7 օրվա փոխարեն 3 օր ունենա։ Հիշեցրեց՝ քաղաքապետարանը նաև որպես պետական սուբյեկտ չի ցանկանում ընդունել սեփական երկրի դատարանների որոշումները, երբ նշվում է, որ երևանցուց 1 մլրդ 400 մլն դրամ է գողացվել։ Ավագանու անդամը շեշտեց՝ այդ որոշումն անվերջ բողոքարկվում է։
Աղի օգտագործման հետևանքով ճանապարհներին խնդիրներ կան․ Ավինյանը՝ փոսալցումների մասին
«Երբ ակնհայտ է, որ ասֆալտն արվում է թքած-կպցրած ձևով ու 5 օր ձնից հետո փոսեր են հայտնվում, պարզում է՝ աղից է։ Կանադայում, Ռուսաստանում, Չինաստանում էլ ոչ ձյուն են տեսել, ոչ էլ աղ։ Ոնց է լինում, որ տարիներով այնտեղ ձյուն գալիս է, բայց ասֆալտը մնում է։ Ասֆալտ անողներն էլ ոչ ակտիվիստ են, ոչ բլոգեր, ոչ փաստաբան, ոչ էլ հոգևորական, որ «պոլին» տան ու հենց առաջին օրը տանեն– նստացնեն։ Իրենց մարդիկ են, փող են աշխատում, տուն են պահում»,- ասաց Հակոբյանը։
Ընդգծեց՝ քանի Երևանի քաղաքային իշխանությունն այս որակով է աշխտում՝ ընդունված որևէ փաստաթուղթ, եզրույթ, որևէ բան չի փոխելու։
Իշխանությանն անգործության մեջ մեղադրեցին նաև ավագանու ընդդիմադիր այլ անդամներ՝ անդրադառնալով նաև ավտոբուսների գնման գործընթացին, մետրոյի «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանների կառուցմանը և այլն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ելույթով հանդես եկավ ու շեշտեց, որ ընդդիմությանը լսելիս տարօրինակ սայթաքումներ են նկատվում։
Երևանում 18–մետրանոց ավտոբուսների մուտքով երթևեկության նոր կարգավորումներ կլինեն․ Ավինյան
«Ասում են՝ փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցիք։ Այո, փողերը հավաքագրեցինք, ավտոբուսներ գնեցինք, չտարանք 3 կոպեկով մանկապարտեզներ գրպանեցինք, ճիշտ եք ասում։ Փողերը հավաքագրեցինք, բայց չտարանք Սևանի ափին մեծ դղյակներ սարքեցինք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքը դժգոհության ալիք բարձրացրեց ավագանու ընդդիմադիր անդամների մոտ, ինչին ի պատասխան Ավինյանը նշեց, որ ինքը մասնավորապես մանկապարտեզների, պետական բյուջեի վատնմանն ու յուրացմանը վերաբերող բոլոր ջղաձգումները հասկանում է ու դա բնական է համարում։ Ըստ քաղաքապետի՝ հիմա համապետական ընտրությունների համար պետք է կաստինգ անցնեն ընդդիմադիր գործընկերները, այդ պատճառով էլ նման ելույթներ են ունենում։