ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ և շարժական մի քանի գույք, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում են հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: