Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի 2 սահմանամերձ շրջանների վրա. մարզպետ

Հարձակման հետևանքով ավտոմեքենաներ և շենքեր են վնասվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ուկրաինական զինուժը հարձակվել է Կուրսկի մարզի 2 սահմանամերձ շրջանների վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը:
«Ուկրաինական ԱԹՍ-ի բեկորներից վնասվել են Կուրսկի մարզի Խոմուտովկայի շրջանի վարչակազմի շենքը և 1 ավտոմեքենա, ինչպես նաև Ռիլսկի շրջանում շենքի ճակատային մասը, պատուհանները և 1 մեքենա»,–տելեգրամյան ալիքում գրել է Խինշտեյնը՝ հստակեցնելով, որ տուժածներ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։