ՌԴ–ն ավիահաղորդակցությունը վերսկսելու առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին․ ԱԳՆ

ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարունակում են այս հարցի շուրջ շփումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման առաջարկներ է փոխանցել ԱՄՆ-ին։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Գուսարովին:
«Մարդասիրական և առևտրաներդրումային կապերի վերագործարկմանը կարող էր զարկ տալ մեր երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը, ընդ որում՝ ի շահ առաջին հերթին հենց ԱՄՆ-ի։ Այս կապակցությամբ ամերիկյան իշխանություններին փոխանցել ենք մեր առաջարկները, գնդակը նրանց դաշտում է», - ասել է Գուսարովը։
«Եթե տղամարդավարի մոտենանք...». Լավրովը` ՌԴ–ի նկատմամբ ԱՄՆ–ի վարած քաղաքականության մասին
Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովն էլ «Ռոսիա 24» հեռուստաալիքին ասել է, որ ՌԴ գործողությունները հայելային են եղել:
«Ավիահաղորդակցությունը վերսկսելիս մենք պետք է առաջնորդվենք այդ սահմանափակումների վերացմամբ և այն փաստով, որ մեր օդանավերը չեն կալանվի», - ասել է նա:
Նշվում է, որ ՌԴ–ն և ԱՄՆ–ն շարունակում են այս հարցի շուրջ շփումները: