ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ինքնաթիռատիպ ուկրաինական 69 անօդաչու է որսացվել և ոչնչացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Զինվորականները Կուրսկի մարզում ոչնչացրել են 28 ԱԹՍ, Բրյանսկի մարզում՝ 27, Բելգորոդի մարզում՝ 5 և Տուլայի մարզում՝ 3 անօդաչու։
Բացի այդ նրանք ոչնչացրել են 2-ական ԱԹՍ Օրյոլի և Կալուգայի մարզերում, ինչպես նաև 1-ական ԱԹՍ Աստրախանի և Վորոնեժի մարզերում։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև անօդաչուներով հարվածներ է հասցնում բացառապես ռազմական օբյեկտներին և Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին։