Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում

Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում
Մոնիկա Հարությունյանը Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն է և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում և կներկայացնի Հայաստանը 73-րդ «Միսս Աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթում։ Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները։
Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում
«Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Մեր գեղեցկուհին պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ՝ Մոնիկան նաև ատամնաբույժ է․ ավարտել է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Պրահայի Կառլի համալսարանը»,–հայտնում են մրցույթի կազմակերպիչները։
Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում
2020թ-ի պատերազմից հետո Մոնիկան, որպես կամավոր, Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին՝ աջակցելով նրանց։ Մոնիկան զբաղվում է նաև բարեգործությամբ` օգնելու համար քաղցկեղով հիվանդ երեխաներին։