ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի- Sputnik. «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետի ճանապարհը միակն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):